Ոգեշնչվելով Թոմաս Էդիսոնի գլանաձև ֆոնոգրաֆով, գարեջրի Beck’s գործարանը Shine Limited գործակալության հետ համագործակցությամբ ստեղծել է Edison գարեջրի շիշը, որից երաժշտություն է հնչում։ Գարեջրի շիշը ծառայում է որպես նվագարկչի սկավառակ: Հարկավոր է միայն սեղմել կոճակը, որպեսզի Edison-ի շիշն աշխատի: Շշի վրա ձայնագրված են Ghost Wave խմբի երգերը:
Իրականում Beck’s ընկերությունը վաղեմի «կապեր ունի երաժշտության ու արվեստի հետ», քանի որ Թոմաս Էդիսոնը ստեղծել է իր ֆոնոգրաֆը գրեթե նույն ժամանակ, երբ Հենրիխ Բեքն առաջին անգամ սկսել է արտադրել իր գարեջուրը՝ 1870 թ.: Edison-ի շիշը հասարակայնորեն ներկայացվել է Օքլենդի դիզայներների մայիսին կայացած համաժողովում: Ի տարբերություն հին վինիլային սկավառակների՝ գարեջրի շշի արտաբերած ձայնի որակը հիանալի է:











































