Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հունիսի 7-ին Ստամբուլի ահաբեկչությունն ըստ ամենայնի կատարել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
«Որքանով ես եմ հասկանում, ներկա դրությամբ հետաքննության մոտ առկա հանցանշանները վկայում են, որ Ստամբուլի պայթյունին մասնակից է ահաբեկչական, անջատողական խմբավորումը (PKK): Հետագայում կլինեն նոր ապացույցներ: Մենք կկիսվենք այդ տեղեկատվությամբ»,- հայտարարել է Իբրահիմ Քալընը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 11 և վիրավորվել 36 մարդ:








































