Շաբաթ օրն Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բաղդադի հյուսիսում գտնվող շիաների մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, որի հետևանքով 12 մարդ է զոհվել:
Երկրի արևմուտքում գտնվող Անբար գավառում պայթեցվել է 2 ավտոմեքենա. զոհվել է 5 ոստիկան:
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մոտ զոհվել են 10 բնակիչներ: Այդ բնակավայրի անցակետում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել:








































