Համաշխարհային բանկի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 52%-ը ապրում է քաղաքներում, 48%-ը` գյուղերում:
Ընդ որում՝ Հարավային Ասիայում քաղաքային բնակչության բաժինը (ուրբանիզացիայի մակարդակը) 31% է, Սահարայի անապատն ընդգրկող աֆրիկական երկրներում`36%, ՄԱԿ-ի կողմից ամենաթույլ զարգացած երկրներ համարվող տարածքներում` 29%, Եվրոգոտում 76%, Լատինական Ամերիկայում ու Կարիբներում` 79%, Հայաստանում` 64.1%:








































