Պակիստանի հյուսիսում գտնվող Գիլգիթ գավառում հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվել են 2 ռուս և 5 ուկրաինացի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախնական տվյալներով՝ մյուս զոհվածները Չինաստանի քաղաքացիներ են: Հյուրանոցում գտնվող զբոսաշրջիկների մեծ մասն ալպինիստներ են եղել, ովքեր Պակիստան էին ժամանել Նանգապարբադ լեռը բարձրանալու համար: Զբոսաշրջիկների մարմիններն ուղղաթիռով Իսլամաբադ են տեղափոխել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վաղ առավոտյան հյուրանոց են ներխուժել զինված գրոհայիններ և սպանել հյուրանոցի 10 բնակիչների:
Դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։








































