ԱԺ-ում 2015 թվականի պետբյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի ու Ռուսաստանի միջև 200մլն դոլարի վարկի դիմաց սպառազինություն մատակարարելու մասին համաձայնագրի կատարումն ինչու է ձգձգվում:
Վերադառնալով 2015 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ոճին, ձևին և բովանդակությանը՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս տարի այնպիսի ձանձրալի քննարկում էր, ինչպիսին երբեք չէր եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































