Չինաստանի հարավում գտնվող Հայնան գավառի Սանյա քաղաքի «Ֆենհուան» օդանավակայանում հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել 147 չվերթներ: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Բանն այն է, որ օդանավակայանի աշխատանքին խանգարել է այս տարի թվով 5-րդ՝ արևադարձային «Բեբինկա» փոթորիկը: 8.2 հազար ուղևոր դեռևս սպասում է եղանակի հանդարտվելուն: «Ֆենհուան» օդանավակայանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ ուղևորների ժամանակավոր օթևանի հարցը լուծելու և փոթորկի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Փոթորիկն այսօր առավոտյան է հասել Հայնան գավառ: «Բեբինկայի» և հարավարևմտյան մուսոնների ազդեցութությամբ Հայնանում, Գուան-Չժուանյան ինքնավար շրջանում և Հարավ-Չինական ծովի վրա հորդառատ անձրևներ են տեղում:








































