Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Արդյունավետ կառավարում» օպերացիայի բումերանգը

«Դուք ուզում եք մարդկանց կրճատենք, որ անաշխատա՞նք մնան», երեկ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երբ նրան լրագրողները հարցրել են, թե ինչպես է ընթանում արդյունավետ կառավարման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների իրականացումը:

Արմեն Երիցյանի պատասխանն, ըստ էության, բացահայտում է իշխանական հնարքի ամբողջ «հմայքը», որ պետք է գործի դրվի արդյունավետ կառավարման մասին հասարակական հարցադրումներին ի պատասխան: Եվ այդ գաղափարն, ըստ էության, դրված էր նաև Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի հայտնի ելույթի հիմքում, որտեղ նա խոսում էր այն մասին, թե տարիներ շարունակ չեն գնացել նման քայլերի՝ սոցիալական լարվածություն չառաջացնելու համար, բայց քանի որ այսօր կա հանրային պահանջ ու հրամայական, ապա այլևս պետք է գնան:

Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան իշխանական երեսպաշտության մի դրսևորում, որի միջոցով իշխող համակարգը փորձում է դուրս գալ անարդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային հարցադրումների կոնկրետ քաղաքական կամ իրավական պատասխանատվության տակից, փոխարենը հասարակությանը դնել այդ հարցադրումների համար բարոյական պատասխանատվության տակ՝ հակադարձելով այնպիսի ձևերով, ինչպես, օրինակ, նախարար Երիցյանը:

Այսինքն՝ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլևս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ: Բնականաբար, անաշխատանք կթողնվեն առաջին հերթին այն մարդիկ, ում հույսը հենց այդ աշխատանքն ու աշխատավարձն է, և որոնք այդ տեղում են առանց հովանավորի կամ հովանավորների:

Այդպիսով, արդյունավետ կառավարման վերաբերյալ հասարակության լիովին հիմնավոր, հրատապ և անհրաժեշտ պահանջները կնենգափոխվեն և կներկայացվեն որպես «մարդկանց անգործ» թողնելու անմարդկային և անբարո պահանջներ: Այլ կերպ ասած, տեղի կունենա ոչ միայն նենգափոխում, այլ պարզապես իշխանական շանտաժ: Այն դեպքում, երբ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջները ամենավերջինն են ներառում, այսպես կոչված, ծառայական ավտոպարկի կամ հաստիքների թեթևացում, քանի որ Հայաստանի պետական գանձարանի միջոցների ահռելի մասը մսխվում է ոչ թե այդ, այլ բոլորովին այլ ճանապարհներով ու տարբերակներով:

Ավտոպարկը կամ հաստիքները դրանք քողն են, ծխածածկույթը, երեսպաշտության ու շանտաժի միջոցը, որի տակ տեղի է ունենում բյուջետային միջոցների ահռելի յուրացում տարատեսակ պետպատվերների, պետգնումների և այլ մեխանիզմների միջոցով, որոնք բաժին են ընկնում առավելապես սեփական բիզնեսներին, հարազատների բիզնեսներին, ընկերական բիզնեսներին: Եվ մսխումները տեղի են ունենում արդեն այդ ոչ պետական հարթության վրա:

Արդյունավետ կառավարման խնդիրն այստեղ է, որտեղ սակայն կառավարությունը չունի նենգափոխման միջոցով հանրությանը բումերանգի էֆեկտով բարոյական հարցադրումներ ներկայացնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով կարվի ամեն ինչ, այդ ուղղությամբ «արդյունավետ կառավարում» օպերացիայի տարածումը թույլ չտալու համար:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում