Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի տեղափոխության հարցով: Այդ մասին տեղեկացնում է AS –ը:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 30 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարի ժամկետով: Համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Թիմերի ներկայացուցիչների հանդիպումը կայացել է երեկ՝ Մադրիդում:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը հայտնվել էր նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:





































