Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Լոնդոնում անցկացված «Սոտբիս» աճուրդում ռեկորդային 629000 ֆունտ սթեռլինգով գնել է Նիկո Փիրոսմանի «Այծյամն առվակի մոտ» նկարը:

Վերջինիս մեկնարկային գինը կազմել է 150-200 հազար ֆունտ սթեռլինգ: Աճուրդի է հանվել նաև վրացի ավանգարդիստ Լադո Գուդիաշվիլիի «Մեր Նիկոն» նկաը: Այն վաճառվել է 75000 ֆունտով:
Նախորդ տարի Իվանիշվիլին «Կրիստիս» աճուրդում 1486100 դոլարով գնել է Նիկո Փիրոսմանիի մեկ այլ նկար, որը հանձնել է Վրաստանի Ազգային թանգարնին:








































