ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի մասնագետները կարողացել են ստեղծել նորագույն ճկուն էլեկտրոնային հարթակ: Այն ստացել է «էլեկտրոնային մաշկ» ոչ պաշտոնական անվանումը և պարունակում է 5G միացումներ, հայտնում է gogetnews.info-ն:
Սարքը հեշտությամբ կարելի է սոսնձել մաշկին: Բացի այդ, սարքը կարող է ընդունել գերարագ միացումներ 5G ռեժիմում:
Սխեմաները էլեկտրաշղթաների հյուսվածքներ են, ինչը «երկաթին» թույլ է տալիս ցուցաբերել ճկունություն և ամրություն:









































