Իսպանական «Վիլյառեալ»-ի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիան կարող է գլխավորել Իսպանիայի ազգային հավաքականը:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մարսելինոն փոխարինելու կգա Դել Բոսկեին «Եվրո 2016»-ի ավարտից անմիջապես հետո:
Այնուամենայնիվ, «Եվրո 2016»-ում հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ Վիսենտե Դել Բոսկեն շարունակի աշխատանքը «Կարմիր ֆուրա»-ի կազմում:
Հավելենք, որ Մարսելինո Գարսիայի գործող պայմանագրի ժամկետը «Վիլյառեալ»-ի հետ լրանում է 2019 թվականի ամռանը:






































