Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վիեննայում որոշում է ընդունվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բովանդակային բանակցություններ սկսելու համար:
«Վիեննայի հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները, որոշում է ընդունվել հակամարտության կարգավորման ու հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին բովանդակային բանակցություններ սկսելու մասին: Հայաստանը պետք է լսի ստատուս քվոյի անընդունելիության մասին ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կոչերը»,- ասել է Ալիևը:









































