Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բեռլինում մասնակցել է Գերմանիա-Ադրբեջան տնտեսական ֆորումի բացմանը:
Իր ելույթում Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է: Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող մնալ նախկինը:
Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է տարածաշրջանում կայունության հաստատմանը: Չնայած ծանր դրությանը՝ Ադրբեջանը շարունակում է հաջող զարգացումը:
25 տարում երկրում անցկացվել են քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, բոլոր ազատություններն ապահովված են: Ադրբեջանը ներկայումս կարևոր դեր է խաղում էներգետիկ գլոբալ նախագծերի իրագործման համար»,- ասել է Ալիևը:







































