ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նստում դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանին՝ նշեց. «Պետությունն ասում է մենք ավանդները չենք վերադարձնում, և դա սոցիալական ծրագիր է: Այդ իսկ պատճառով, երբ որ իր հերթին սպասող մարդը մահանում է, նրա ժառանգը չի ստանում, քանի որ դուք ասում եք, որ դա անխզելիորեն կապված է այն անձի հետ, ով որ պետք է ստանար: Չնայած այդտեղ իրավական խնդիր կա, բայց հիմա երկրորդ հարցը՝ եթե պետությունը չի վերադարձնում ավանդը, ապա ինչպե՞ս եք դուք բյուջեում նշում, որ որքանով որ ավանդը փոխհատուցվել է, պետական պարտքը մարել եք: Եթե պետական պարտքը մարում եք, նշանակում է, որ ավանդը վերադարձնում եք, եթե վերադարձնում եք, որեմն եթե մարդիկ մահանում են, տվե՛ք ժառանգներին: Եթե ժառանգներին չեք տալիս, ուրեմն պարտքը, պետության պարտավորությունը մնում է այնքան, որքան կա: Այսպիսի իրավական կազուս ունենք: Ես երկու տարի առաջ էլ եմ այս հարցը բարձրացրել, բայց այս պրակտիկան շարունակվում է: Ինչպե՞ս կմեկնաբանեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































