Playboy պարբերականի առանձնատունը, որը աճուրդի է դրվել 200 միլիոն դոլարով, գնորդ է գտնվել՝ հայտնում է BBC-ն:
Հայտնի առանձնատան նոր տերը կդառնա 32-ամյա Դարեն Մետրոպուլոսը՝ Metropoulos & Co ներդրումային ընկերության թոփ-մենեջերը, որի ղեկավարը նրա հայրն է:
Վաճառքի պայմանագրի համաձայն՝ Playboy կայսրության հիմնադիր Հյու Հեֆները վաճառքի դեպքում իրավունք կունենա առանձնատանը ապրել իր կյանքի մնացած տարիները՝ հայտարարել է Մետրոպուլոս ընտանիքի ներկայացուցիչը:
Մետրոպուլոսը իր ներկա տունը, որը գտնվում է Playboy-ի առանձնատան հարևանությամբ, նույնպես գնել է Հեֆներից: 2009 թվականին այդ տան համար նա վճարել է 18 միլիոն դոլար:











































