RIA Novosti-ի փոխանցմամբ` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ամուսնու աջակցությունը ուժեղ պաշտպանություն կդառնա նախկին պետքարտուղարի համար, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այն, ինչ շարունակում է մնալ արդիական, ինչը ես սպասում էի` Քլինթոնի աջակցությունը, ուժեղ պաշտպանություն կլինի նրա կնոջը նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քլինթոնը մեծ դեր ունի չորս տարի առաջ Օբամայի վերընտրման մեջ: Ես սպասում եմ, որ նա նմանատիպ մոտեցումներ կօգտագործի և կարևոր դեր կխաղա իր կնոջ քարոզարշավում»,- ասել է նա:









































