Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ելույթ ունենալով կազմակերպության կառավարիչների խորհրդի նիստում, հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը ներկա փուլում դեռ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ակնդետ ուշադրությունը:
«Մենք գտնվում ենք գործընթացի վաղ փուլերում, որը պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի մշտական ու ակնդետ ուշադրությունը: Առաջիկա ամիսներին ու տարիներին անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը շարունակեն հավատարիմ մնալ գործընթացին՝ միջուկային գործարքի իրագործման մեջ ներդրում ունենալու համար»լ,- ասե է նա:
Իրանի ու «Վեցյակի» միջև միջուկային գործարքը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին:








































