Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական BP ընկերության՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով տարածքային նախագահ Գորդոն Բիրելը հայտարարել է, որ ադրբեջանական Շահ Դենիզ գազային հանքավայրի մշակման նախագծի երկրորդ փուլի շրջանակներում ցայսօր ստորագրվել է ավելի քան 13 միլիարդ դոլար:
«Ադրբեջանում Շահ Դենիզ 2 շրջանակներում ու Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման շրջանակներում աշխատում է 22.000 մարդ, Վրաստանում՝ ավելի քան 3000 մարդ։
Խողովակաշարի շրջանակներում Վրաստանում գազակոմպրեսորային կայաններից մեկի կառուցումն ավարտված է 42 տոկոսով։ BP-ն գոհ է նախագծի աշխատանքներից ու վստահ է, որ 2018 թվականին ադրբեջանական գազը Թուրքիա կհասնի Անդրանատոլիական գազատարով»,- ասել է Բիրելը։










































