Ֆրանսիական Airbus կորպորացիան ներկայացրել է աշխարհում առաջին մինի-ինքնաթիռի մոդելը` տպված 3D պրինտերով, հայտնում է SCMP-ն:
Thor անվանումով ինքնաթիռի մոդելն արված է պոլիամիդից, ունի 21 կգ քաշ և 4 մ երկարություն:
«Մենք ցանկանում ենք իմանալ՝ կարո՞ղ ենք արդյոք մենք 3D տպելու օգնությամբ արագացնել ոչ միայն առանձին մասերի, այլ ամբողջ համակարգի մշակման գործընթացը»,- հայտարարել է Thor-ի մշակող Դետլեֆ Կոնիգորսկին:
Airbus-ը նորույթը ցուցադրել է Գերմանիայում Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում և ավիաշոուում:







































