Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրոպային՝ նրան մեղադրելով երեսպաշտության համար։ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական երկրները, գաղութացնելով Աֆրիկան, մեծ տառապանքներ են պատճառել նրա ժողովուրդներին։
Նա նկատել է, որ Աֆրիկայի գաղութացումն իրականացվել է 16-19-րդ դարերում, և որ 1890 թվականի դրությամբ եվրոպական երկրների վերահսկողության տակ էր գտնվում Աֆրիկայի 90 տոկոսը:
«Մենք տեսնում ենք, որ Աֆրիկայի գաղութացումը ժամանակակից ձևերով շարունակվում է։ Ռուանդայի սպանդի հետևում կանգնած է Ֆրանսիան։ Մենք էկրաններից հետևում ենք Ֆրանսիայում ոստիկանության գործողություններից։ Զարգացումները մտահոգիչ են։ Գեզի այգում 12 ծառ կտրելու համար մտահոգություն էին հայտնել, մինչդեռ այս դեպքում մտահոգություն չեն հայտնում»,- ասել է նա։







































