Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին վերահսկում է իր խառնվածքը, հայտնել է CNN-ը:
Նա այդ հայտարարությունն արել է` մեկնաբանելով դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ասածն այն մասին, որ Թրամփի «չափազանց բռնկվող» բնավորությունը համապատասխան չէ պետության ղեկավարի պարտականությունները կատարելու համար և թույլ չի տալիս նրան վստահել միջուկային կոդերը:
«Այս երկրում մեզ անհրաժեշտ են ուժեղ բնավորությամբ մարդիկ: Մեզ կառավարել են թույլ մարդիկ, և շատ երկրներ դրանից օգտվել են: Իսկ ես ունեմ ուժեղ բնավորություն, որը միաժամանակ ամբողջովին գտնվում է իմ վերահսկողության տակ»,- ասել է նա:
Իր նվաճումներից, որոնց օգնել է ուժեղ խառնվածքը, Թրամփը թվարկել է շինարարական ընկերության ղեկավարումը, ժամանցային շոուի վարումը և մի շարք բեստսելերներ գրելը:







































