Հունաստանի ERT պետական հեռուստառադիոընկերության շուրջ չհանդարտվող սկանդալի ֆոնին «Ժողովրդավարական ձախեր» կուսակցությունը հայտարարել է կոալիցիոն կառավարությունից դուրս գալու մասին, հաղորդում է BBC-ն:
Ձախակենտրոն կուսակցությունը թվով ամենափոքր միությունն է կոալիցիայում: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կուսակցությունը կաջակցի՞ կառավարությանը խորհրդարանում քվեարկությունների ժամանակ:
Նախօրեին Հունաստանի կոալիցիոն կառավարությունը հերթական անգամ չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել հանրային հեռուստաընկերության ապագայի հարցով, որն իր հեռարձակումը դադարեցրել է հունիսի 12-ին:
Հեռարձակման դադարեցումն առաջացրել է իշխող կոալիցիայում ձախ ուժերի զայրույթը, ինչի հետևանքով կառավարությունը բախվել է քաղաքական ճգնաժամի հետ:







































