Չինական Suning Group ընկերությունների խումբը ծրագրում է գնել Միլանի «Ինտեր»-ը: Այդ պարագայում ակումբի ներկայիս փոխնախագահ Խավիեր Ձանետին ու նախկին նախագահ Մասիմո Մորատին կարող են նոր պաշտոններ ունենալ:
«Ինտեր»-ի նախագահ Էրիկ Տոխիրը գտնվում է Նանկինում, որտեղ պատրաստվում է վաճառել իր բաժնեմասը: Չինական ընկերությունների խումբը ծրագրում է ձեռք բերել միլանյան ակումբի բաժնետոմսերի 68.5%-ը:
Corriere Dello Sport-ի փոխանցմամբ՝ Մորատին դառնալու է ակումբի տնօրենների խորհրդի խորհրդական, իսկ Ձանետին կդառնա ակումբի նախագահը մարզական կարիերայի ավարտից ընդամենը 2 տարի անց:








































