Ամերիկացի գիտնականները հետազոտել են սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների վրա:
Երբ դեռահասները սոցցանցերում տեսնում են իրենց կամ հասակակիցների նկարների տակ մեծ քանակությամբ «լայքեր», նրանց ուղեղում ակտիվանում են այն նույն նյարդային շղթաները, որոնք շոկոլադ օգտագործելիս է, հայտնում է Hronika.info-ն:
Գիտնականները փորձ են կատարել 13-ից 18 տարեկան 32 դեռահասի մասնակցությամբ: Փորձի ընթացքում նրանք հետևել են դեռահասների ուղեղի ակտիվությանը:
Մասնագետները նկատել են, որ երբ կամավորները տեսել են «լայքեր», նրանց ուղեղի տարբեր մասերում բարձրացել է ակտիվությունը: Ամենաուժեղն ակտիվացել է այն մասը, որը կապված է պարգևատրումների հետ: Դեռահաս տարիքում ուղեղի այդ մասը շատ զգայուն է:








































