Կիսաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ցավակցությունն է հայտնել լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի մահվան կապակցությամբ: Ալին կյանքից հեռացել է 75-ամյա հասակում:
«Ոչ ոք երբեք չի հասնի Ալիի փառքին: Եթե ինչ-որ մեկին թվա, որ նա արել է դա, ապա պետք է սթափվի և ներողություն խնդրի»,- իր թվիթերյան էջում գրել է իռլանդացին:
Հիշեցնենք, որ տարեվերջին Մաքգրեգորը բռնցքամարտի շրջանակներում մենամարտելու է անպարտելի Ֆլոյդ Մեյուեյզերի հետ:






































