Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն նշել է, որ Մոհամեդ Ալիի մահը մեծ կորուստ է մարզաշխարհի համար:
«Մարզաշխարհը մեծ կորուստ կրեց: Ալին իմ ընկերն էր, կուռքը, հերոսը: Մենք միշտ կապ ենք պահպանել: Նրան խաղաղ ճանապարհ եմ ցանկանում` դեպի Աստված, իսկ ընտանիքին ուժ ու համբերություն»,- գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 3-ին: Նա 74 տարեկան էր:







































