«Հանցավոր աշխարհին» պատկանելու մեղադրանքով ձերբակալված Մայզեր Բաձագուան ու նրա փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին հացադուլ են հայտարարել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտարարել է փաստաբանը, մեղադրյալը նման մեղադրանքի համար արդեն 7 տարի ազատազրկվել է, ու նրան նույն հանցագործության համար դատապարտելն անօրինական է:
Մայզեր Բաձագուան ձերբակալվել էր 11 այլ անձանց հետ: Նա գտնվում է նախնական մեկամսյա ազատազրկման մեջ: Նոր միջնորդության հիման վրա դատարանը նրա նախնական ազատազրկումը կավելացնի ևս 3 ամսով, ինչին դեմ է փաստաբանը:
Զուրաբ Ռոստիաշվիլին պահանջում է ոչ միայն ազատել իր պաշտպանյալին, այլև չեղյալ հայտարարել համապատասխան օրենքը:








































