«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան իր կարծիքն է հայտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մոուրինյոն հաղթող մարզիչ է: Նրա փիլիսոփայությունը հարմար է «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի համար: Վստահ եմ, նա մեծագույն թիմ կկազմավորի:
Տիտղոսները կարևոր են թե ակումբի, թե երկրպագուների համար: Պետք է ջանքեր գործադրենք բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար: Ինչ վերաբերում է «Յունայթեդ»-ում իմ ապագային, ապա պայմանագրիս ժամկետը դեռ ուժի մեջ է, իսկ ես՝ լի հաղթանակների հույսերով»,- Sky Sports-ը մեջբերում է Դե Խեայի խոսքերը:





































