Վաշինգտոնն ակնկալում է, որ Ռուսաստանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) կմիանա տարածաշրջանային անվտանգության համակարգի սկզբունքներին: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ԱԽՏ անվտանգության կոնֆերանսի բաց նիստի ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կդառնա այդ համակարգի մաս»,- ասել է նախարարը: Քարթերը նշել է Հյուսիսային Կորեայի իրադրության շուրջ Ռուսաստանի և այլ պետությունների կառուցողական դերը և գոհունակություն հայտնել Մոսկվայի հետ այդ հարցով համագործակցությունից:
Պենտագոնի ղեկավարը Չինաստանին նույնպես կոչ է արել միանալու անվտանգության համակարգին: Նրա խոսքով` հակառակ դեպքում երկրին կսպառնա «ինքնամեկուսացման մեծ պատ»:
Քարթերը նաև հայտարարել է, որ մոտակա տասը տարում ԱՄՆ-ը ԱԽՏ-ում կպահապանի իր ռազմական գերակայությունը:









































