ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները գնդակոծում են բնակելի շրջաններ Հալեպում և Հանդրաթում: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
«ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները Շեյխ-Մաքսուդ, Ազ-Զահրա շրջաններում Հալեպ քաղաքում, Հանդրաթ բնակավայրում մի քանի օր թիրախների հրետանային հետախուզում և տարածքի գնդակոծություն են իրականացնում»,- ասել են կենտրոնում:
Նշվում է, որ գնդակոծվում են բնակելի շրջաններ, շենքեր և կառավարական զորքերի դիրքեր:










































