Երևանում օրերս անցկացվեց Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողով, որի ժամանակ ներկյացվեցին ծրագրի դրույթները և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները։
Հայ գիտնականներն այսուհետ կարող են ավելի մեծ ֆինանսական միջոցներից օգտվել: Սա ապահովելու է ոչ թե պետությունը, այլ Եվրոպան: Մայիսի 19-ն Բրյուսելում կնքված համաձայնագրով Հայաստանը դարձել է «Հորիզոն 2020» ծրագրի անդամ: ԵՄ-ն ուզում էր, որ Հայաստանն անպայման մասնակցի այս ծրագրին, և նույնիսկ կատարեցին ֆինանսական մեծ զեղչեր, որպեսզի կարողանանք մասնակցել, որովհետև այն պահանջում էր ֆինանսական ներդրուներ կատարել:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 80 միլիարդ եվրո է, այն ԵՄ երկրորդ նշանակալից ծրագիրն է, որին միացել է Հայաստանը 2016թ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































