Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ցամաքային զորքերի 5 զինծառայողներ մահացել են, ևս 4-ը համարվում են անհետ կորած այն բանից հետո, երբ Ֆորտ-Հուդ բազայի մոտ հեղեղաջրերը քշել էին նրանց բեռնատարը։ Մեքենան շրջվել էր, 3 զինծառայողի հաջողվել էր փրկել։ Ուրբաթ օրը գտել են 4 զինվորականների մարմինները։
Տեղատարափ անձրևներն ԱՄՆ կենտրոնական մասում հանգեցրել են մասշտաբային հեղեղումների և էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մի քանի նահանգներում, այդ թվում՝ Կանզասում և Օկլահոմայում։ Որոշ շրջաններում պտտահողմեր են դիտվել, որոնք վնաս են հասցրել մի քանի տասնյակ տների։ Առավել ծանր է իրավիճակը Տեխասում, որտեղ մի քանի քաղաքներում իշխանությունների կողմից տարհանում է հայտարարվել։
Բրազոս գետի մոտ ջրհեղեղի գոտու մի քանի օբեկտներից տարհանվել են ավելի քան 4000 բանտարկյալներ։ Դալլասի և Հյուսթոնի օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 160 չվերթ։







































