Թուրինի «Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ թիմի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն դժգոհ է ակումբում ունեցած իր կարգավիճակից:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը ցանկանում է առաջիկայում փոխել իր ակումբային գրանցումը:
«Մենք որևէ խնդիր չունենք Մարկիզիոյի հետ: Ստեղծված իրավիճակը կքքնարկենք երբ կիսապաշտպանը վերադառնա թիմ՝ հավաքականի կազմում ելույթներն ավարտելուց հետո»,- նշել է Մարոտան:






































