Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները վաղուց պետք է ստեղծեին ղրիմ-թաթարական ժողովրդի ինքնավարություն:
Պորոշենկոն նաև նշել է, որ նա ինքնավարություն ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու որոշում է կայացրել ղրիմ-թաթարական ժողովրդի առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլևի և մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովի հետ խորհրդակցելուց հետո:
Նրա խոսքով` մոդելը կանցնի բոլոր սահմանադրական փոփոխություններով, որոնք ինքը պատրաստվում է նախապատրաստել: Նա ավելացրել է, որ կլինի փոխանցում սահմանադրական հանձնաժողովին: Այնտեղ կընդգրկվեն Ղրիմի թաթարների ներկայացուցիչներ, ինչպես նաև կլինի մանրամասն մշակում, քննարկում, ստորագրում և Գերագույն ռադային հանձնում:








































