Թուրքիայի Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների պատճառով Ստամբուլի հյուրանոցները 55%-ով դատարկ են: Այս մասին հաղորդում է Sabah թերթը՝ վկայակոչելով Ստամբուլի զբոսաշրջության և հյուրանոցների ասոցիացիայի հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլի հյուրանոցներում չեղյալ են հայտարարվել շուրջ 216 հազար պատվերներ, ինչի հետևանքով վնասը կազմում է 54.6 միլիոն եվրո:
Ինչ վերաբերում է Թաքսիմ հրապարակում խանութներին, ռեստորաններին և սրճարաններին, ապա դրանք ևս ակցիայի հետևանքով հսկայական վնասներ են կրել:
Ասոցիացիան նաև հաղորդել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Ստամբուլ է ժամանել ավելի քան 3 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ:









































