#Mind Warehouse ալիքի ներկայացուցիչները YouTube-ում հոլովակ են հրապարակել, որտեղ ցուցադրվում է Երկրագնդի ապագան, եթե այնտեղից վերանան բոլոր մարդիկ: Հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում դիտել են ավելի քան 2 միլիոն անգամ, հայտնում է The Daily Mail-ը:
Հոլովակում ցույց է տրվում, թե ինչ տեղի կունենա, երբ Երկրի վրա չլինի էլեկտրականություն, ինչ ճակատագրի կարժանանան տնային կենդանիները և ինչպիսի տեսք կունենա մոլորակը մարդկության վերանալուց հազարավոր և միլիոնավոր տարիներ հետո:









































