Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում լողազգեստով պարող աղջիկը շոկի է ենթարկել 12 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը և Թուրքիայի շուրջ 80 միլիոն բնակչությանը:
Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, արծաթագույն լողազգեստով «ականջակալներով կինը» սկսել է պարել հրապարակի կենտրոնում՝ շրջապատված հետաքրքրասեր բազմությամբ, որը ծափահարել է նրան: Հատկապես բուռն են ծափահարել տղամարդիկ: Կինն այս կերպ իր զորակցությունն է հայտնել երկրում ընդդիմադիր շարժման նոր ձևի մասնակիցներին՝ ժամերով լուռ կանգնած երիտասարդներին:
Հիջաբ կրող մուսուլման կանայք ամոթանք են տվել չափից դուրս խիզախ կնոջը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հրապարակից դուրս են ուղեկցել թրքուհուն, որն, այնուամենայնիվ, հագնվել է:
«Ես ցանկանում էի մարդկանց ստիպել մտածել: Ես կողմ եմ ազատության և մարդասիրության հաղթանակին»,- հայտարարել է նա:











































