Համագործակցության շանհայական կազմակերպությունը գնալով ավելի կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում և աշխարհում՝ ունենալով մեծ փորձ և ներուժ ահաբեկչության դեմ պայքարում, կլիմայի փոփոխության դեմ պայքարում և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչան Տաշքենդում հունիսի 23-24-ը տեղի ունենալիք՝ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովից առաջ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում առաջիկա ֆորումից սպասում են երկկողմ համագործակցության ամրապնդում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը գագաթնաժողովի հրավեր ստացել է, բայց դեռ որոշում չի ընդունվել՝ ով կմեկնի Տաշքենդ:
Ենչան ընդգծել է այս արի երկու կազմակերպություններում տարվող կարևոր քննարկումները ծայրահեղականությանը դիմակայելու հարցով:
Նրա խոսքով՝ ընթացիկ իրավիճակում «շատ կարևոր է շեշտը դնել ՄԱԿ-ի հետ համագործակցության վրա, ինչը նշված է Համագործակցության շանհայական կազմակերպության մինչև 2025 թ. զարգացման ռազմավարության մեջ»:




































