Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստել է ահաբեկչության մասին տարեկան զեկույցը:
Զեկույցի՝ Թուրքիային առնչվող մասում որպես ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվել PKK-ը («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն), TAK-ը («Քրդստանի ազատագրման արծիվներ»), DHKP-C-ն («Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության ճակատ»), MLKP-ը («Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցություն»), ինչպես նաև ԴԱԻՇ-ը:
Լրատվամիջոցը ուշադրություն է դարձրել, որ զեկույցում տեղ չեն գտել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) ու նրա ռազմական թև YPG-ը («Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»): Թուրքիայում PYD-ն համարում են «PKK-ի սիրիական թև և ահաբեկչական կազմակերպություն»:







































