Նահանգապետն ունի մահվան դատավճռի իրականացումը կասեցնելու իրավունք, եթե նույնիսկ դատապարտյալը ցանկանում է, որ իրեն պատժեն՝ վճռել է Օրեգոն նահանգի Գերագույն դատարանը:
2011 թվականի նոյեմբերին նահանգապետ Ջոն Կիցհաբերը հայտարարել էր 49-ամյա Հարի Հոգենի մահապատժի հետաձգման մասին: Վերջինս մահապատժի էր դատապարտվել կրկնակի սպանության համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հոգենը հայտարարել էր, որ հետաձգումն անօրինական է, քանի որ ինքը դրանից հրաժարվում է: Դատապարտյալը բողոքարկել է նահանգապետի որոշումը դատարանում և շահել դատը. 2012-ի ամռանը շրջանային դատարանը ճանաչել է ներումից հրաժարվելու Հոգենի իրավունքը:
Իր հերթին նահանգապետը բողոքարկել է որոշումը նահանգի Գերագույն դատարանում:
Նշենք, որ Կիցհաբերը սկզբունքորեն դեմ է մահապատժին: Նա խոստացել է, որ թույլ չի մահապատիժների իրականացում, քանի դեռ գտնվում է նահանգապետի պաշտոնում:








































