Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Ոստիկանը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում 2015թ. նոյեմբերի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են: Այնուհետև 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել, որից հետո ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն իրեն թմրանյութ է տվել՝ այն ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու համար՝ վերջինիս բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ի կողմից սեռական անձեռնմխելիության և պետական ծառայության դեմ ուղղված հանցանքներ կատարելու, ինչպես նաև մոր՝ Զոյա Ս.-ի կողմից դրան հանցակցելու վերաբերյալ Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Գոհարիկ Ս.-ի ամուսինը՝ Արթուր Ա.-ն, կնոջը կասկածելով Արթուր Բ.-ի հետ սիրային կապ ունենալու մեջ, վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, հոգեկան և ֆիզիկական հարկադրանք գործադրելով՝ Գոհարիկ Ս.-ի ն դրդել է սուտ մատնության: Ամուսնուց վախենալով՝ վերջինս 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ա.-ի գործադրած հոգեկան և ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ Գոհարիկ Ս.-ն 2016թ. հունվարի 29-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այնուհետև 2016թ. մարտի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է եղբորը և նույն Արթուր Բ.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, թե, իբր, 2013-2015թթ. ընթացքում իրեն ու եղբորը ներգրավելով հանցավոր գործունեության մեջ՝ Արթուր Բ.-ն իրենց թմրամիջոցներ է տվել, որոնք դրել են իրենց տան հյուրերի հագուստներում և ավտոմեքենայում, որից հետո Արթուր Բ.-ն վերջիններիս դրսում բռնել և պատասխանատվությունից ազատելու դիմաց նրանցից գումար է շորթել:

Այս կերպ՝ Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ մատնությանը դրդելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում