Տեխասում ջրհեղեղի հետևանքով մահացել են ամերիկացի 5 զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ցամաքային զորքերի 3 զինծառայողներ մահացել են, ևս 6-ը համարվում են անհետ կորած այն բանից հետո, երբ հեղեղաջրերը քշել են նրանց բեռնատարը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆորտ-Հուդ բազայից ոչ հեռու։
Մեքենան շրջվել է։ Երեք մարդու հաջողվել է փրկվել։ Ինչպես գործակալությանը հայտնել են բազայի ներկայացուցիչները, փրկարարները հայտնաբերել են ևս երկու զինվորականի դի։ Չորս մարդ դեռևս համարվում է անհետ կորած, իրականացվում են որոնումներ։
Տեղատարափ անձրևներն ԱՄՆ կենտրոնական մասում հանգեցրել են մասշտաբային հեղեղումների, մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կանզասում և Օկլահոմայում՝ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ Որոշ շրջաններում գրանցվել են տոռնադոներ, որոնք վնաս են հասցրել մի քանի տասնյակ տների։ Առավել ծանր վիճակ է ստեղծվել Տեխասում, որտեղ մի քանի քաղաքներում իշխանությունները տարհանում են հայտարարել։











































