Ճապոնիայում 7-ամյա տղային, որին ծնողները որպես պատիժ թողել են անտառում, 7 օր անց ողջ են գտել: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Նշվում է, որ Յամատո Տանոկա անունով տղայի առողջությանը ոչինչ չի սպառնում, նա կարողանում է ինքնուրույն խոսել: Տղան գտնվել է Կոմագատակե ինքնապաշտպանության ուժերի զորակայանում՝ 5,5 կմ հեռու այն վայրից, որտեղ նրան թողել են: Ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցը տղային նկատել է տնակում, որն օգտագործվում է գիշերելու համար, և հայտնել է ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել 7 օր առաջ: Ծնողները որոշել են տղային մեքենայից դուրս հանել վատ պահվածքի համար: ճանապարհը, որով նրանք ընթացել են, ընթացել է անտառով, որտեղ վայրի կենդանիներ կան: Ծնողների խոսքով՝ իրենք լքված երեխայից հեռացել են կես կիլոմետր, իսկ երբ վերադարձել են, նա արդեն այնտեղ չի եղել:
Յամատո Տանոկայի որոնումները տևել են մեկ շաբաթ՝ բանակի, փրկարարների, ուղղաթիռների ներգրավմամբ:












































