Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարող է Ադրբեջան այցելել այս տարվա երկրորդ կեսի սկզբին:
Դեսպանի խոսքերով` Բաքվում կանցկացվի Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, և որ Իրանի նախագահի այցի նպատակը կլինի այդ հանդիպմանը մասնակցելը:
Դեսպանն ընդգծել է, որ օրակարգում է գտնվում մոտ ժամանակներս Իրանի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը:









































