Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանին ՇՀԿ երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին հուշագիրը:
Ավելի վաղ Բաքվում ընդունելուվ Չինաստանի պետխորհրդի առաջին փոխվարչապետ Չժան Գաոլիին` Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՇՀԿ երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ ստանալը համարում է որպես ՇՀԿ-ին ամբողջական ինտեգրվելու ճանապարհին կատարված առաջին քայլ:
Ադրբեջանն այդ կարգավիճակը ստացել է այս տարվա մարտի 14-ին` Պեկինում ստորագրված համապատասխան հուշագրով: Բաքվում կարծում են, որ ՇՀԿ-ի հետ համագործակցությունը ազդակ կհաղորդի «Նոր Մետաքսե ճանապարհ» տրանսպորտային միջանցքի նախագծին:








































