Ճապոնացի լուսանկարիչը Twitter-ում հրապարակել է «խոռոչավոր» կատվի լուսանկարը, ով դարձել է համացանցային իրադարձություն ձախ կողքին անսովոր նշանի պատճառով, գրում է Express-ը:
Անապատում արված լուսանկարում կատվի վրայի բիծը անցքի պատրանք է ստեղծում, քանի որ դրա գույնը համընկնում է ավազի գույնին: Օպտիկական խաբկանք ստեղծվում է նաև սև շերտի շնորհիվ, որը ձգվում է բծի ողջ եզրով՝ ձևավորելով խոռոչի օղակը:









































