Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևն օբյեկտիվ չէ, այն կողմնակալ է, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին ասել է հանրապետության ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Մենք տվյալ բանաձևը համարում ենք ոչ օբյեկտիվ և կողմնակալ: Անթույլատրելի է պատմության կեղծումը քաղաքական նպատակներով»,- հայտարարել է նա:







































