«Միլան»-ի ղեկավարությունն առաջարկ է արել չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինիին, ով ավարտել է աշխատանքը «Մանչեսթեր Սիթի»-ում։
Football Italia-ի փոխանցմամբ՝ կողմերն արդեն ավարտել են բանակցությունները։ Պելեգրինիի հետ բանակցում էր նաև «Զենիթ»-ը, սակայն սանկտպետերբուրգյան ակումբը նախապատվությունը տվեց Միրչա Լուչեսկուին։
Հիշեցնենք, որ Պելեգրինին հայտարարել էր, որ պատրաստ է ավարտել կարիերան, եթե չստանա «համապատասխան առաջարկ»։







































