Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում գրանցված դեպքերի վերաիմաստավորման միջոցով:
«Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում: Գերմանիայում բնակվում է թուրքական արմատներով մոտ 3 միլիոն քաղաքացի: Այդ պատճառով էլ ես և Գերմանիայի ողջ կառավարությունը մտադիր ենք ներդրում ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության հաստատման հարցում»:









































